ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հրաչյա Ղևոնդյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով ձերբակալվել է Սպիտակցի Հայկոյի որդին` Հրաչյա Ղևոնդյանը։
«Միջնորդությունը կքննվի այսօր` ժամը 22:00-ին, Աջափնյակի դատական նստավայրում»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Կալանավորման միջնորդությունը կքննի Դավիթ Արղամանյանը: Պաշտպանական կողմը պատրաստում է վերաքննիչ բողոք: