ՀՀ վարչապետը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ

Մոխամմադ Մոխբերը վստահեցրել է, որ նախանշված բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը, կշարունակվեն։
Sputnik
Հայաստանն ու հայ ժողովուրդը վշտակցում ու կիսում են բարեկամ Իրանի ժողովրդի ցավը: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է այսօր Թեհրանում Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հետ հանդիպման ժամանակ:
ՀՀ վարչապետը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ոչ միայն գործընկերային, այլև ջերմ բարեկամական կապեր ունեին, որն արտացոլվում էր նաև Հայաստան-Իրան հարաբերությունների վրա:
«Վարչապետը հույս է հայտնել, որ Էբրահիմ Ռայիսիի հետ նախանշված ծրագրերը, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունների դրական միտումը կշարունակվի»,- նշված է վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Մոխամմադ Մոխբերը վստահեցրել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ՀՀ վարչապետի նախանշած բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը, շարունակվելու են։
Իրանցի պաշտոնյան հավելել է, որ ՀՀ վարչապետի ներկայությունն իրենց գոտեպնդում և ուժ է տալիս այս դժվարին օրերին, Իրանի ողջ ժողովուրդը խորապես գնահատում է, որ բարեկամական Հայաստանն այսօր կիսում է իրենց վիշտը:
1 / 4

ՀՀ վարչապետը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ

2 / 4

ՀՀ վարչապետը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ

3 / 4

ՀՀ վարչապետը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ

4 / 4

ՀՀ վարչապետը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ