Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն

Անձրև
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը փոքր–ինչ կբարձրանա, բայց հետո կրկին կնվազի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Այսօր և վաղը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, 24-25-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Եղանակի տեսություն
Օդերևութաբանները մայիսի 22-ին կարճատև անձրև և ամպրոպ են կանխատեսում նաև Երևանում։ Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 21-23, գիշերը` 11-13 աստիճան տաքություն։