Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա Ալ Խալիֆան ժամանել է Ռուսաստան․ տեսանյութ

Ինքնաթիռը վայրէջք է կատարել ՌԴ մայրաքաղաքի օդանավակայանում չորեքշաբթի երեկոյան, Մոսկվայի ժամանակով մոտավորապես 18։10-ին միապետն իջել է ինքնաթիռի թեքահարթակով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա Ալ Խալիֆան ժամանել է Ռուսաստան, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Ինքնաթիռը վայրէջք է կատարել ՌԴ մայրաքաղաքի օդանավակայանում չորեքշաբթի երեկոյան, Մոսկվայի ժամանակով մոտավորապես 18.10-ին միապետը իջել է ինքնաթիռի թեքահարթակով:
Ի թիվս այլոց, նրան դիմավորել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։
Արարատ Միրզոյանը Բահրեյնում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Ավելի վաղ Բահրեյնի ԶԼՄ-ները հայտնել էին միապետի Ռուսաստան այցի մասին՝ երկկողմ համագործակցության և տարածաշրջանային ու միջազգային իրավիճակի զարգացման շուրջ բանակցությունների համար: Պարբերականները նշել են, որ Բահրեյնի թագավորը ՌԴ է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով։