«Այդ օրենքի համատեքստում մենք անհամատեղելիության պահանջների մասով պատրաստ ենք որոշ զիջումների գնալ` հաշվի առնելով նաև մեր միջազգային գործընկերների առաջարկությունները։ Բայց այս պահին չեմ կարող ասել, թե դա կոնկրետ որ պաշտոններին կվերաբերի և կվերաբերի՞ արդյոք ավագանու անդամներին, թե՞ ոչ»,– ասաց Գալստյանը։
«Մենք նախկինում էլ էինք առաջարկել կառավարությանը, որ ոչ ղեկավար պաշտոն զբաղեցնող հանրայի ծառայողները, քաղծառայողները, առաջատար մասնագետները կամ այն անձինք, ովքեր ռիսկային գոտում չեն, իրավունք ունենան ոչ աշխատանքային ժամերին կատարել այլ վճարովի աշխատանք։ Հաշվի առնելով, որ իրենք որոշում կայացնող չեն, իրենց աշխատավարձը շատ ցածր է, շահերի բախում չկա, գրավչության տեսանկյունից էլ հանրային ծառայությունն այդքան էլ գրավիչ չէ ներկա պահին, պետությունն այդ կերպ կկարողանար լավ մասնագետների ներգրավել։ Եթե այդ անձը տարրական կենցաղային խնդիրները հոգալու խնդիր ունի, կարող ենք նրան թույլ տալ, ասենք, տաքսու վարորդ աշխատել, դա հնարավորություն կտար և՛ ապահովել լավ մասնագետների ներգրավվածությունը պետական համակարգում, և՛ այդ մադկանց` հոգալ իրենց նվազագույն ծախսերը»,– նշում է Մարիամ Գալստյանը։