Ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման փորձարկում. տեսանյութ ՌԴ զորավարժություններից

Զորավարժություններն ուղղված են մարտական կիրառման ոչ ռազմավարական միջուկային զենքի ստորաբաժանումների անձնակազմի և տեխնիկայի պատրաստվածության պահպանմանը։
Sputnik
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է զորավարժությունների կադրեր՝ ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման հարցերի գործնական մշակմամբ:
Շոյգուն ստուգել է «Կալիբր» և «Իսկանդեր» թևավոր հրթիռների արտադրությունը
Տեսանյութում երևում է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրների առաջխաղացումը և դրանց վրա հրթիռների տեղադրումը, ինչպես նաև «Կինժալ» հիպերձայնային հրթիռների կրիչը՝ ՄիԳ-31 կործանիչը օդանավակայանում:
Զորավարժության առաջին փուլը՝ ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման հարցերի գործնական մշակմամբ, անցկացվում է Հարավային ռազմական օկրուգում՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարությամբ և գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարությամբ:
Նախարարությունը հայտարարել է, որ այն ուղղված է ոչ ռազմավարական միջուկային զենքի ստորաբաժանումների անձնակազմի և տեխնիկայի պատրաստվածության պահպանմանը՝ Ռուսաստանի պետական ​​տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը անպայմանորեն ապահովելու նպատակով՝ ի պատասխան որոշ արևմտյան պաշտոնյաների սադրիչ հայտարարությունների և սպառնալիքների։
Ռուսաստանում մի քանի անգամ ավելացրել են «Իսկանդերների» բաղադրիչների արտադրությունը