Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 23-ի ցերեկը, 24-25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 24-25-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևելյան է, 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 24-ին նույնքան կնվազի։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում մայիսի 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 23-ի ցերեկը, 24-25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 24-ի երեկոյան, 25-ի գիշերը՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում մայիսի 21 ցերեկը կլինի 22-24 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +16...+18 աստիճան։