Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Լոնդոնը չի բացառել ՌԴ ակտիվների առգրավումը դրանցից ստացված եկամուտներն օգտագործելուց հետո

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի կարծիքով՝ այդ ակտիվները կարող են կարևոր դեր խաղալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. G7-ի երկրները չեն բացառում Ուկրաինայի օգտին սառեցված ռուսական ակտիվները ապագայում բռնագրավելու հնարավորությունը՝ ի լրումն դրանց վերաներդրումից ստացված եկամուտներն օգտագործելու առաջարկի, որն այժմ քննարկվում է: Ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատում` այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Դևիդ Քեմերոնը։
«Ես շատ կարևոր եմ համարում նշել, որ մենք չենք բացառում նոր միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք անմիջականորեն կվերաբերվեն բուն ակտիվներին, քանի որ կարող է գալ ժամանակը, երբ Ռուսաստանը կվճարի կամ ստիպված կլինի Ուկրաինային հատուցումներ վճարել նրան հասցված վնասի համար, և այս իրավիճակում ակտիվները, որոնք նախկինի պես մեզ մոտ են, կարող են շատ կարևոր դեր խաղալ», - Քեմերոնի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Մայիսի 21–ին ԵՄ խորհուրդը հաստատեց ռուսական սառեցված սուվերեն ակտիվներից ստացված եկամուտներն Ուկրաինային ռազմական օգնության համար օգտագործելու որոշումը: Հայտարարության մեջ նշվում է, որ այդ ակտիվներից ստացված զուտ շահույթն ուղղվելու է Ուկրաինայի պաշտպանական ներուժի աջակցմանն ու դրա վերականգնմանը: