Կալանավորվել է Ռուսաստանի ԶՈւ 58-րդ բանակի նախկին հրամանատար Իվան Պոպովը

Որոշումը կայացվել է մայիսի 17-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել այսօր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՌԴ զինված ուժերի 58-րդ համազորային բանակի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Իվան Պոպովը կալանավորվել է առանձնապես խոշոր չափերի խարդախության գործով: Այս մասին հայտնում են 235-րդ կայազորային զինվորական դատարանից:
«Դատարանի մայիսի 17-ի <...> որոշմամբ խափանման միջոց է ընտրվել Իվան Իվանի Պոպովի երկու ամիս ժամկետով կալանավորելը», - ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ պաշտպանության փոխնախարարը հեռացվել է պաշտոնից, նրա մտերիմների ունեցվածքը կալանքի տակ է
Գեներալը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի խարդախության մեջ։ Այս պահին նա գտնվում է մեկուսարանում։
Բացի այդ, կալանավորվել է Ս.Վ. Մոիսեևը, որին կասկածում են առանձնապես խոշոր չափերով խարդախության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:
Դատարանում քրեական գործի վերաբերյալ մեկնաբանություններից զերծ են մնացել՝ պատճառաբանելով քննչական գաղտնիքը:
ՌԴ պաշտպանության փոխնախարարը 2 ամսով կալանավորվել է. նա մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ
Պոպովը ծառայությունը սկսել է դասակի հրամանատարությամբ՝ 56-րդ դեսանտա-գրոհային գնդում։ Հետագայում ղեկավարել է տարբեր զորամասեր և կազմավորումներ։ Մասնակցել է հատուկ ռազմական գործողությանը տարբեր հատվածներում, այդ թվում՝ 58-րդ բանակի հրամանատարի պաշտոնում։
Վերջին մեկ ամսվա ընթացքում կալանավորվել են նաև Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը և ռազմական գերատեսչության կադրային վարչության պետ Յուրի Կուզնեցովը։