Ի՞նչ վիճակում է Սլովակիայի վարչապետը, որի դեմ մահափորձ էր իրականացվել

Ռոբերտ Ֆիցո
Ռոբերտ Ֆիցոյին այցելել է Սլովակիայի նորընտիր նախագահ Պետեր Պելեգրինին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, որը մահափորձից հետո հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է, շփվում է շրջապատի հետ: Այս մասին ասվում է հիվանդանոցի հայտարարության մեջ։
Բուժկենտրոնը վստահեցրել է, որ Ֆիցոյի վիճակը կարգավորվում է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հիվանդանոցում նրան տեսակցել է Սլովակիայի նորընտիր նախագահ Պետեր Պելեգրինին, որի հետ վարչապետը կարճատև զրույց է ունեցել:
Հիշեցնենք` Ֆիցոյի դեմ մահափորձ է իրականացվել կառավարության արտագնա նիստից հետո Գանդլովա քաղաքում՝ Բրատիսլավայից 190 կմ հեռավորության վրա։ Կրակոցները հնչել են, երբ քաղաքական գործիչը դուրս է եկել մարդկանց մոտ։
Ըստ ՆԳՆ–ի` նրա ուղղությամբ հինգ կրակոց է արձակվել, ընդ որում` կրակողը գործել է միայնակ։ Նա մասնակցել է հակակառավարական ցույցերին, բայց կապ չունի արմատական խմբավորումների հետ: Գերատեսչության տվյալներով՝ տղամարդը դեմ է երկրի կառավարության գործողություններին։
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձ կատարած 71-ամյա Յուրայ Ցինտուլան կալանավորվել է։