Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Լուգանսկի մոտակայքում գտնվող Յուբիլեյնոյե ավանի բնակելի թաղամասերին, ինչի հետևանքով հինգ մարդ է տուժել: Տեղեկությունը հայտնում է ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
«Բնակելի տներից մեկը հրդեհվել է, տասնյակ այլ շինություններ վնասվել են բեկորներից, պայթյունի ալիքը կոտրել է ապակիները», - գրել է նա Telegram–ում:
Պասեչնիկի հրապարակած կադրերում երևում են հրթիռակոծության հետևանքները, ինչպես նաև ֆրանսիական արտադրության սպառազինության խոցող տարրերը:
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության և իրավապահ մարմինների աշխատակիցները: Տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։