Հայ-թուրքական սահմանը հսկող Լենինականի Կարմիր դրոշի սահմանապահ ջոկատն այսօր նշել է իր 100-ամյա հոբելյանը։ ՌԴ սահմանապահները տոնի առթիվ ցուցադրել են իրենց մարտական հմտությունները։ Միջոցառմանը մասնակցել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Տոնական ծրագրի դիտարժան հատվածն ավարտվել է «Բերդ» պարով, իսկ ՌԴ սահմանապահները դրոշ են բարձրացրել կենդանի բուրգի գագաթին։
Կարմիր դրոշի Լենինականի ջոկատը ՌԴ սահմանապահների ամենահին ստորաբաժանումներից է։
Լենինականի սահմանապահ ջոկատի տեղամասում ներդրվում են ժամանակակից տեխնոլոգիաներ. թեև սահմանախախտները շարունակում են կիրառել հին խորամանկությունները, բայց նաև քայլում են ժամանակին համընթաց։