Առանձին շրջաններում տեղումներ կլինեն. եղանակի տեսություն

Արխիվային լուսանկար
Երևանում օդի ջերմաստիճանը կլինի ցերեկը 21-23, երեկոյան՝ 16-18 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 20-22-ին առանձին շրջաններում, 23-ի ցերեկը, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը մայիսի 20-23-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում մայիսի 20-ի գիշերը հնարավոր է, 23-24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մայիսի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի ցերեկը 21-23, երեկոյան՝ 16-18 աստիճան։