ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանին ազատության մեջ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Քննիչի միջնորդությունը մասնակի բավարարվեց, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց»,– գրել է նա։
Քննչական կոմիտեն էլ հայտնում է, որ Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։
Միջադեպի ընթացքում ձերբակալված մյուս 4 անձինք ազատ են արձակվել արգելանքից՝ դրա անհրաժեշտությունը վերանալու հիմքով։
Հիշեցնենք, որ երեկ Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։
Չախալյանն ու 4 այլ անձինք ձերբակալվել են մայիսի 16-ին կառավարության շենքի մոտ իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ խուլիգանություն կատարելու հիմքով։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Վահագն Չախալյանը չի համաձայնել բողոքի ակցիան տվյալ տարածքում անցկացնելու վերաբերյալ քաղաքացիներից մեկի արտահայտած տեսակետին ու վիճաբանել վերջինիս հետ։վիճաբանել վերջինիս հետ։
Չախալյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։