Մենք մշակույթի մարդիկ ենք, հո ագրեսիա չենք անելու. արվեստագետները վերադառնում են Երևան

Նրանք վստահեցնում են, որ կրկին գնալու են` Կիրանց հասնելու ակնկալիքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Մշակութային գործիչները որոշեցին չսպասել դեպի Կիրանց գյուղ տանող ճանապարհի բացմանը և վերադառնալ Երևան։
«Մենք մշակույթի մարդիկ ենք, հո ագրեսիա չենք անելու, հիմա հետ ենք գնում, հետո կգանք։ Էս տղերքը (նկատի ունի ոստիկաններ – խմբ.) մեղք չունեն։ Կարծում եմ՝ մեր զորակցությունը կիրանցեցիներին տեղ հասավ անգամ մեր այստեղ հասնելով, նրանք զգացին, որ մենք իրենց մենակ չենք թողնելու»,– ասաց երգիչ Արսեն Գրիգրոյանը (Մրո) լրագրողների հետ զրույցում։
Նա վստահեցրեց, որ նրանք կրկին վերադառնալու են` Կիրանց հասնելու ակնկալիքով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները փակել են ճանապարհը ՀՀ ԱԺ պատգամավորների ու մշակութային գործիչների համար և թույլ չեն տալիս մտնել Կիրանց գյուղ։
«Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ շրջանցելով ոստիկանական պատը անտառային արահետներով հասել են Կիրանց, բայց ճանապարհը շարունակում է մնալ փակ։
Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Կիրանցի բնակիչները մայիսի 16-ին փակեցին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը` դժգոհելով հայ–ադրբեջանական պայմանավորվածություններից։ Սակայն հաջորդ օրը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացեցին ճանապարհը։ Ըստ գյուղացիների` մարզպետն ասել է, որ սահմանազատումն անխուսափելի է, և եթե պետք լինի, պա