ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը եղանակային վատ պայմանների պատճառով վթարային վայրէջք կատարել Իրանի Արևմտյան Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է mehrnews իրանական կայքը։
«Ուղղաթիռը, որում եղել է նախագահը, մառախուղի պատճառով վայրէջք է կատարել Արևելյան Ադրբեջանի հյուսիսային շրջանում, և այժմ նախագահական շարասյունը շարունակում է ճանապարհը դեպի Թավրիզ ցամաքային ճանապարհով»,– ասված է կայքում։
Irna իրանական պարբերականը գրում է, որ ուղղաթիռում է եղել նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Այս պահի դրությամբ հստակ տեղեկություն չկա այն մասին՝ կապ հաստատվե՞լ է Իրանի նախագահի հետ, թե՞ ոչ։
Հիշեցնենք, որ Ռայիսին այսօր մեկնել էր Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգ, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցել է Արաքս գետի վրա տեղակայված «Քիզ-Քալասի» հիդրոէլեկտրակայանի բացման արարողությանը։