ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Այսօր և առաջիկա 4 օրերին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կգա, որը կուղեկցվի ամպրոպով, հնարավոր է` նաև կարկուտ տեղա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում (18-23մ/վ):
«Օդի ջերմաստիճանը մայիսի 20-23-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Այսօր կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում, ամպրոպի ժամանակ քամու արագությունը կարող է հասնել 16-20մ/վ–ի։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 19-21, գիշերը` 6-8 աստիճան տաքություն։