Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա

Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի իշխանությունները պնդում են, որ օրենքը լիովին համապատասխանում է իրավական բոլոր հիմնական սկզբունքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է կիրառել խորհրդարանի ընդունած օտարերկրյա գործակալների մասին օրենքի նկատմամբ:
«Ես վետո եմ դրել «ռուսական» օրենքի վրա», - ասել է Զուրաբիշվիլին ճեպազրույցի ժամանակ:
Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրինագիծը, որը տևական ժամանակ փոթորկել է Վրաստանը:
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը նախատեսում է առանձին ռեեստրում գրանցել այն ոչ առևտրային իրավաբանական անձանց և ԶԼՄ-ներին, որոնց եկամուտների ավելի քան 20%-ը ստացվել է արտերկրից:
Այս օրինագծին դեմ են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները. նրանք համարում են, որ այդ օրենքը կխանգարի Եվրամիությանն ինտեգրվելու հարցում։
Վրաստանի իշխանությունները պնդում են, որ օրենքը լիովին համապատասխանում է իրավական բոլոր հիմնական սկզբունքներին և մեկ նպատակ ունի՝ բացահայտել ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ֆինանսական աղբյուրները։
Թբիլիսիում հատուկջոկատայինները պղպեղային սփրեյ են կիրառել ցուցարարների դեմ. տեսանյութ