ՃՏՊ Երևան-Գյումրի ճանապարհին. 17-ամյա ուղևորը մահացել է, վարորդը հիվանդանոցում է

ՃՏՊ Երևան-Գյումրի ճանապարհին
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ուղևորը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Երևան-Գյումրի ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ՃՏՊ–ն տեղի է ունեցել մայիսի 18-ին` ժամը 04:20-ի սահմանում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ե. Բ., ծնված 1983 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 30 մետր) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Ա. Հ.-ն (ծնված 2007 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն․ Ա. Հ.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ վարորդի առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
ՃՏՊ Երևան-Գյումրի ճանապարհին
Ողբերգական վթար Սյունիքում. 2 մարդ մահացել են, 1-ը` վնասվածքներ ստացել