ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Հրազդան քաղաքում կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով 2 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկանությունը կրակոցների մասին ահազանգը ստացել է ժամը 19։10-ի սահմաններում։
Դեպքի վայր մեկնած իրավապահները հայտնաբերել են տղամարդու դի, ատրճանակ, արնանման հետքեր, նաև «Opel» մակնիշի ավտոմեքենա։ Պարզվել է, որ ևս 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը մահացել է։
Կայքի տեղեկություններով՝ սպանվածներից մեկը քրեական հեղինակություն է, որը Կոտայքի մարզում հայտնի է որպես «Դերոյի Արթուր»։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով։
Տեղում աշխատում են փորձաքրեագետները, պարզվում են դեպքի հանգամանքները։