Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել

Բրազիլիա
Տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Բրազիլիայի Ռիո Գրանդե դու Սուլ նահանգում հեղեղումների պատճառով ավելի քան 150 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով նահանգի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը:
«Հեղեղումների հետևանքով 155 մարդ է մահացել, 94 մարդ անհետ կորած է համարվում»,– ասված է հաղորդագրությունում
Հաղորդվում է, որ հեղեղումների հետևանքով 806 մարդ է տուժել:
Տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել: