Հայաստանի որոշ շրջաններում այսօր կանձրևի, Երևանում` ոչ. եղանակի տեսություն

Գիշերային ժամերին եղանակն անձրևային կլինի թե՛ Երևանում, թե՛ մարզերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում մայիսի 18-22-ին սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում մայիսի 18-ի և 20-ի ցերեկը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայիսի 19-ին և 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
Ուժեղ քամու և անձրևի հետևանքով Երևանում ավելի քան 20 ծառ է տապալվել