ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր գնացել է Կիրանց։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց գյուղի բնակիչներից մեկը։
Նա տեղեկացրեց, որ այժմ մարզպետը փակ հանդիպում է անցկացնում Կիրանցի տղամարդկանց հետ։
Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Կիրանցի բնակիչները դեմ են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածություններին։ Նրանք մայիսի 16-ից փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը։