Պուտինը ծաղիկներ է դրել Չինաստանի ազատագրման մարտերում զոհված ԽՍՀՄ զինվորի հուշարձանին

Sputnik
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի Հարբին քաղաքի Խունբո հրապարակում ծաղիկներ է դրել խորհրդային զինվորների հուշարձանին, հայտնում է Կրեմլի Telegram-ալիքը:
Հուշարձանի դիմաց շարված են եղել Չինաստանի զինված ուժերի պատվո պահակախմբի վաշտը և նախագահական գնդի պատվո պահակախմբի զինվորները։
Խոնբո հրապարակում հուշարձանը տեղադրվել է 1945 թվականի նոյեմբերի 7-ին։ Ընդհանուր առմամբ, Հարբինում երկու հուշահամալիր է կառուցվել` ի հիշատակ Չինաստանի ազատագրման համար մարտերում զոհված խորհրդային զինվորների: