Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են նորահայտ հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍՆ հանձնաժողովի դրական եզրակացությամբ նորահայտ հուշարձանների թիվը համալրվել է տասով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են նորահայտ հուշարձանի կարգավիճակ։ Որոշումը կայացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստում, հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Հանձնաժողովի դրական եզրակացությամբ նորահայտ հուշարձանների թիվը համալրվել է տասով։ Դրանք են տեղական նշանակության հուշարձանների կարգավիճակ ստացած` Երևանի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 25 հասցեի բնակելի շենքը (1950-ական թթ.), Նալբանդյան 3 հասցեի բնակելի շենքը (1952 թ.), Նալբանդյան 5 հասցեի վարչական շենքը (1930-ական թթ.), Նալբանդյան 7-9 հասցեի բնակելի շենքը (1950-ական թթ.), Մոսկովյան 11 վարչական շենքը (1946-1950 թթ.):
Շենք Երևանի Աբովյան փողոցում
«Նշված շենքերը արժևորվել են որպես նորագույն ժամանակաշրջանի պատմագեղարվեստական, ճարտարապետական որակները փաստող և ճարտարապետական առանձնահատկությունները, ոճը, տիպը բնութագրող կառույցներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ՀՀ Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված՝ Զառ գյուղի «Ավերակ» գյուղատեղիի տարածքում գտնվող Գերեզմանոց (միջնադար) և Գերեզմանոց (ուշ միջնադար) օբյեկտները ստացել են նշյալ գյուղատեղիի՝ տեղական նշանակության ենթահուշարձանի կարգավիճակ։
ԿԳՄՍՆ–ն քննարկել է նորահայտ օբյեկտներին հուշարձանի կարգավիճակ տալու հարցը. լուսանկարներ
Հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բրոնզերկաթեդարյան ժայռանկարը և ժայռապատկերները, Կոտայքի մարզի Հատիս լեռան գագաթին գտնվող ամրոց-բնակատեղի Շամիրամի բերդը:
Շենք Երևանի Մոսկովյան փողոցում
Շենք Երևանի Նալբանդյան փողոցում