ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը մինչև օգոստոսի 22-ը երկարաձգել է «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի վրա հարձակված ահաբեկիչներին օժանդակելու մեջ մեղադրվող ևս չորս մեղադրյալների կալանքը, ինչը նշանակում է, որ քննչական մեկուսարանում կմնան գործով ներգրավված բոլոր 12 անձիք, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
«Բավարարել Ամինչոն Իսլոմովին, Դիլովար Իսլոմովին, Իսրոիլ Իսլոմովին, Ալիշեր Կասիմովին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը»,- որոշումը հրապարակել է դատավորը:
Ավելի վաղ դատարանը երկարաձգել էր գործով մեղադրյալներից ութի կալանքը:
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն էր եղել, այնուհետև հրդեհ էր բռնկվել:
Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ ահաբեկչության զոհ է դարձել 144 մարդ, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ տուժել է ավելի քան 150 մարդ: