ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Ուժեղ քամու և անձրևի հետևանքով Երևանում կենսունակության ավարտին մոտ ավելի քան երկու տասնյակ ծառ է տապալվել։ Տեղեկությունը հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ը։
«Տապալված ծառերը նաև ավտոմեքենաներ են վնասել»,– ասված է հաղորդագրությունում:
Ծառեր են տապալվել Կենտրոն, Նոր Նորք, Էրեբունի վարչական շրջաններում։