Սլովակիայի վարչապետը բարդ վիրահատություն է տարել, կյանքին սպառնալիքը դեռ պահպանվում է. ԶԼՄ

Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձը տեղի է ունեցել մայիսի 15-ին Հանդլովա քաղաքում կառավարության արտագնա նիստից հետո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, ում դեմ մահափորձ էր կատարվել, բարդ վիրահատություն է տարել, կյանքին սպառնալիքը դեռ պահպանվում է: Տեղեկությունը հայտնում է Սլովակիայի Markiza հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Սլովակիայի վարչապետը բարդ վիրահատությունից հետո, որը տևել է մի քանի ժամ, դեռ կյանքի համար վտանգավոր վիճակում է», - հայտնել է հեռուստաալիքը՝ հղում անելով հիվանդանոցի աղբյուրին:
Հիշեցնենք` Ֆիցոյի դեմ մահափորձ է իրականացվել կառավարության արտագնա նիստից հետո Հանդլովա քաղաքում՝ Բրատիսլավայից 190 կմ հեռավորության վրա։ Կրակոցները հնչել են, երբ քաղաքական գործիչը դուրս է եկել մարդկանց մոտ։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Սլովակիայի վարչապետի վրա կրակել են 3 կամ 4 անգամ: Ռոբերտ Ֆիցոյի վիճակը ծանր է։ Հանդիպման պահին որևէ մեկը հակակառավարական կարգախոսներ չի բղավել, իսկ հավաքվածների մեջ միայն մեկ մարդ է եղել կառավարության դեմ դրոշով։
Սոցցանցերում լուրեր են պտտվում, որ Սլովակիայի վարչապետի վրա կրակել է 71-ամյա գրող և ընդդիմադիր «Առաջադիմական Սլովակիա» կուսակցության կողմնակից Յուրայ Ցինտուլան: