Կիրանցի բնակիչ 56–ամյա Խանում Թամրազյանի տունը սահմանազատման հետևանքով կհայտնվի ադրբեջանական կողմում։ ՀՀ կառավարությունը տիկնոջը փոխհատուցում է առաջարկում, կինը հրաժարվում է, հայտարարելով, որ ինքը տուն ու տեղ չի ստեղծել թուրքին վաճառելու համար։
Կինը վագոնից քարե տուն է ստեղծել, այգի մշակել ու երկու տասնամյակ է՝ ապրում է այստեղ։ Սակայն, ըստ քարտեզների ու պաշտոնյաների բանավոր խոսքի, սա ադրբեջանական Խեյրիմլի գյուղի տարածքն է։
«Ես այս գյուղում եմ ծնվել և մեծացել։ Էդ կամուրջն էլ է մերը, իմ տունն էլ է մերը` Հայաստանինն է (որը պետք է անցնի Ադրբեջանին–խմբ), իմ հողն էլ, իմ գյուղն էլ, այդտեղ թուրքի սահման չկա։ Հիմա Ալիևն ասում ա՝ էս սաղ թուրքինն ա` մոստով, թաղամասով, տներով։ Մենք կադաստրային թղթեր ունենք, սեփականաշնորհում ունենք, հողի էլ ունենք, տների էլ ունենք, եթե դա թուրքինն էր, ինչի են այդ թղթերը տվել... Նիկոլն էլ ասում ա՝ դա կեղծ թուղթ ա»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տիկին Խանումը։
Նրա խոսքով` իր տան փոխարեն կառավարությունը իրեն փոխհատուցում է առաջարկել, բայց ինքը հրաժարվում է։
Մանրամասները՝ տեսանյութում։