Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից. Փաշինյանը կարեկցանք է հայտնել

Նիկոլ Փաշինյանը. Արխիվային լուսանկար
Նա Սլովակիայի վարչապետին մաղթել է շուտափույթ ապաքինում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կարեկցանքն է հայտնել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա հարձակման կապացությամբ։
«Ցնցված եմ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա հարձակումից։ Բռնությունը տեղ չունի քաղաքականության մեջ»,– գրել է Նիկոլ Փաշինյանը «X»–ի իր էջում։
Նա կարեկցել է Ռոբերտ Ֆիցոյին, նրա մերձավորներին և Սլովակիայի բարեկամ ժողովրդին: «Մաղթում եմ նրան շուտափույթ ապաքինում»,–գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք` Ֆիցոյի դեմ մահափորձ է իրականացվել կառավարության արտագնա նիստից հետո Գանդլովա քաղաքում՝ Բրատիսլավայից 190 կմ հեռավորության վրա։ Կրակոցները հնչել են, երբ քաղաքական գործիչը դուրս է եկել մարդկանց մոտ։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Սլովակիայի վարչապետի վրա կրակել են 3 կամ 4 անգամ: Ռոբերտ Ֆիցոյի վիճակը ծանր է։ Հանդիպման պահին որևէ մեկը հակակառավարական կարգախոսներ չի բղավել, իսկ հավաքվածների մեջ միայն մեկ մարդ է եղել կառավարության դեմ դրոշով։
Սոցցանցերում լուրեր են պտտվում, որ Սլովակիայի վարչապետի վրա կրակել է 71-ամյա գրող և ընդդիմադիր «Առաջադիմական Սլովակիա» կուսակցության կողմնակից Յուրայ Ցինտուլան: