Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վիրավորվել է հրաձգության ժամանակ, հարձակվողին ձերբակալել են, հաղորդում է Pravda տեղական պարբերականը:
«Ռոբերտ Ֆիցոյին վիրավորել են կառավարության արտագնա նիստից հետո։ Հարձակվողը մի քանի անգամ կրակել է, նա ձերբակալվել է ոստիկանության կողմից», — ասվում է հրապարակման մեջ։
ԶԼՄ-ների տվյալներով՝ մի քանի կրակոցներ են հնչել նիստից հետո, երբ քաղաքական գործիչը դուրս է եկել հանրության մոտ:
Տեղական ԶԼՄ - ները հայտնում են, որ կրակողը ծնունդով Սլովակիայի Լևիցե քաղաքից է։ Իրավապահները պարզում են արարքի դրդապատճառները։ Ֆիցոյի կյանքին վտանգ չի սպառնում։
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վիրավորվել է հրաձգության ժամանակ
© Photo
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վիրավորվել է հրաձգության ժամանակ
© Photo