Կինոյի փայլն ու աստղերը. Կաննի փառատոնի բացման ֆոտոշարքը

Ֆրանսիայի Լազուրե ափին կայացել է Կաննի միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը։ Հիմնական մրցույթում այս տարի ներկայացված է 22 ֆիլմ, որոնք կներկայացվեն մայիսի 14-ից մինչև 25-ը։
Sputnik
Հիմնական մրցույթի ժյուրիի նախագահն այս տարի ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ Գրետա Գերվիգն է. նա այնպիսի կինոնկարների հեղինակ է, ինչպիսիք են «Փոքրիկ կանայք», «Լեդի Բյորդ» և «Բարբի» ֆիլմերը։
Հիմնական մրցույթում պայքարելու են Դոնալդ Թրամփի կարիերայի մասին պատմող՝ իրանական ծագումով շվեդ ռեժիսոր Ալ Աբասիի «Աշակերտը» ֆիլմը, Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, կանադացի ռեժիսոր Դևիդ Կրոնենբերգի «Պատանքներ» ֆիլմը, ֆրանսիացի ռեժիսոր Քրիստոֆ Օնորեի`Մարչելո Մաստրոյանիի մասին պատմող «Իմ Մարչելոն» ֆիլմը և այլն։ Հիմնական մրցույթում ընդգրկվել են նաև շվեդ ռեժիսոր Մանգուս ֆոն Հոռնի «Ասեղով աղջիկը», բրիտանացի ռեժիսոր Անդրեա Առնոլդի «Թռչունը», բրազիլացի ռեժիսոր Կարիմ Այնուզի «Ճակատագրի հյուրանոցը», ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Օդիարի «Էմիլյա Պերես» ֆիլմերըը և այլն:
Կաննի միջազգային կինոփառատոնն ամենամյա կինեմատոգրաֆիական փառատոն է, որը մայիսի վերջին Կանն առողջարանային քաղաքում անցկացվում է 1946 թվականից։ Փառատոնն իր արդի մասշտաբները ձեռք է բերել 1951 թվականից հետո։ 1952 թվականից ամեն տարի անցկացվում է մայիսին։
1 / 13

Դերասանուհի Մերիլ Սթրիփը Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ժյուրիի անդամ Ջուլիետ Բինոշի հետ ստանում է «Ոսկե արմավենու ճյուղը»

2 / 13

Գերմանացի թոփ մոդել Հայդի Քլումը կեցվածք է ընդունել լուսանկարիչների համար Կաննի բացման արարողությանը

3 / 13

Ժյուրիի նախագահ Գրետա Գերվիգը ժյուրիի անդամներ Օմար Սիի (ձախից) և Լիլի Գլադստոնի հետ

4 / 13

Բելգիացի մոդել Ռոուզ Բերտրամը ներկա է եղել «Երկրորդ խաղ» ֆիլմի ցուցադրությանը

5 / 13

Ֆրանսիացի դերասանուհի Լեա Սեյդուն կարմիր գորգի վրա

6 / 13

Չին դերասանուհի Չժաո Տաոն ողջունում է հրավիրված հյուրերին

7 / 13

Թոփ մոդել Շանինա Շեյքը Կաննի կինոփառատոնի բացման արարողությանը

8 / 13

Մեսսի շունը ևս հայտնվել է կարմիր գորգի վրա` լուսանկարիչների տեսադաշտում

9 / 13

Ռուս մոդել Տատյանա Կորսակովան` կարմիր գորգի վրա

10 / 13

Ճապոնացի ռեժիսոր և Կաննի 77-րդ կինոփառատոնի ժյուրիի անդամ Հիրոկաձու Կորեեդան Կաննի կինոփառատոնի բացմանը

11 / 13

Հոլանդացի մոդել Ռոմի Ստրեյդը

12 / 13

Մերիլ Սթրիփը գրկախառնվել է Ջուլիետ Բինոշի հետ

13 / 13

Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամները ռեժիսորների և դերասանների հետ կարմիր գորգի վրա