ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ, Սլովակիայի պաշտպանության նախարարության հրավերով Բրատիսլավայում մայիսի 14–15–ը մասնակցել է IDEB–2024 պաշտպանական ցուցահանդեսին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ միջոցառման շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի, Սլովակիայի էկոնոմիկայի նախարարության ներդրումների և առևտրի զարգացման գործակալության գլխավոր տնօրենի և ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ։
«Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան–Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ վերջերս Սլովակիայի ԶԼՄ–ները գրեցին, որ Ադրբեջանը 70 միավոր ինքնագնաց հրետանային կայաններ կգնի Սլովակիայից։