ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Առաջիկա մի քանի ժամերը որոշիչ կլինեն Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի համար: Այս հայտարարությունը տարածել է Ֆիցոյի ղեկավարած «Smer» կուսակցությունը։
«Ամեն ինչ կորոշվի առաջիկա մի քանի ժամվա ընթացքում», - ասվում է հայտարարության մեջ:
Սլովակիայի վարչապետի սոցցանցի էջում նաև հաղորդվում է, որ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին վտանգ է սպառնում:
Նշվում է նաև, որ վարչապետին ուղղաթիռով տեղափոխում են Բանսկա Բիստրիցայի հիվանդանոց, քանի որ մինչև Բրատիսլավա ճանապարհը չափազանց երկար կտևեր:
Հիշեցնենք` Ֆիցոյի դեմ մահափորձ է իրականացվել կառավարության արտագնա նիստից հետո Գանդլովա քաղաքում՝ Բրատիսլավայից 190 կմ հեռավորության վրա։ Կրակոցները հնչել են, երբ քաղաքական գործիչը դուրս է եկել մարդկանց մոտ։
ԶԼՄ-ների տվյալներով ՝ Ռոբերտ Ֆիցոն վնասվածքներ է ստացել որովայնի շրջանում: