Բորբոս, կեղտի կուտակում..․ Գավառում հացի 3 արտադրամասի գործունեություն է կասեցվել

«Գավառի հաց»-ի արտադրամասը
Արտադրամասերում հայտնաբերված խախտումները վերացնելու համար ժամկետ է սահմանվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik․ Գավառում կասեցվել է «Գավառի հաց» ԲԲԸ-ին պատկանող երեք արտադրամասերի արտադրական գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Ստուգումներ են իրականացվել 4 տարբեր հացատեսակների արտադրամասերում, որոնցից 3-ում մի շարք խախտումներ են արձանագրվել։ Մասնավորապես, «Պուրի», «Թոնրի լավաշ», «Լավաշ» արտադրամասերում պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանող նյութերից, կանխարգելված չեն եղել առաստաղի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկներ թափվելու հնարավորությունը։ Բացի այդ, պարենային հումքի պահեստը ևս ունեցել է վերանորոգման կարիք։
Տեսչական մարմինը ժամկետ է սահմանել հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
«Գավառի հաց»-ի արտադրամասը
«Գավառի հաց»-ի արտադրամասը
«Գավառի հաց»-ի արտադրամասը