Բաքուն 5 ամսով երկարացրել է նաև Արցախի նախկին ղեկավարներից մի քանիսի կալանքի ժամկետը

Ավելի վաղ Բաքվի դատարանը Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգել էր ևս 5 ամսով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Բաքվում ևս 5 ամսով երկարացրել են Արցախի նախկին ղեկավարների՝ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի և Լևոն Մնացականյանի կալանքի ժամկետները։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվի դատարանը Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգել է ևս 5 ամսով։
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։