Բայդեն–Թրամփ բանավեճ կկայանա հունիսի 27-ին Ջորջիա նահանգում. CNN-ը հաստատել է

Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան այս տարվա նոյեմբերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. CNN հեռուստաալիքը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի առաջին նախընտրական բանավեճը կկայանա հունիսի 27-ին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում գտնվող հեռուստատաղավարում։ Տեղեկությունը հրապարակվել է հեռուստաալիքի կայքում։
CNN-ը հասկացրել է, որ ընդունել է Բայ դենի պայմանը, ըստ որի՝ հեռուստադիտողներին թույլ չեն տա ներկա լինել տաղավարում:
«Բանավեճի մոդերատորների անունները և այլ լրացուցիչ մանրամասներ կհայտարարվեն ավելի ուշ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ամերիկյան ընտրություններ. Ռոբերտ Քենեդին և Նիքոլ Շենահանը կարող են խառնել բոլոր քարտերը
Նշենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը օդանավում բախվել է մեկ այլ օդանավի