ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար տնտեսական ինքնասպանություն կլինի. Թաթուլ Մանասերյան

Sputnik
Եվրասիական տնտեսական միությունն այս տարի նշում է կազմավորման 10-ամյակը։ Հոբելյանական տարում կառույցը նախագահում է Հայաստանը և Փաշինյանի գլխավորությամբ էլ Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։
Եվրասիական տնտեսական համագործակցությունը տնտեսական մեծ հնարավորություններ և շուկա է մեր երկրի համար։ Եվ դա ընդգծեց նաև Փաշինյանը` ԵԱՏՄ-ն որակելով արդյունավետ և դինամիկ ինտեգրացիոն կառույց, որի գործունեությունն ապահովում է փոխադարձ ապրանքաշրջանառության և ներդրումների աճ։
Այդուհանդերձ, քաղաքական քննարկումներում կան նաև կարծիքներ, որ ԵԱՏՄ-ն Հայաստանին պետք չէ և անհրաժեշտ է մտածել եվրոպական շուկաների մասին։
Նելլի Դանիելյանն է զրուցել «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի հետ, որը բացատրել է, թե ինչ ինչ կլինի Հայաստանի տնտեսության հետ, եթե որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից։