Երևանում կարմիրբերետավորները ուժով բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին. տեսանյութ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Կարմիրբերետավորները բերման են ենթարկում Երևանի Աբովյան փողոցում իրազեկման ակցիա իրականացնող անձանց։
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկում Երևանում ակցիա իրականացնող անձանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները բողոքի ու իրազեկման ակցիաներ են անցկացնում մայրաքաղաքում։
Այս պահին Աբովյան փողոցում խաղաղ ակցիա իրականացնողներին բերման են ենթարկում մայթերից։ Կադրերում երևում է , որ ավելի քան 10 քաղաքացու տանում են ոստիկանություն։
Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ իրավապահները բերման են ենթարկում նաև «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանին։
1 / 4

Ոստիկաններն ուժով բերման են ենթարկում Երևանում ակցիա իրականացնող անձանց

2 / 4

Ոստիկաններն ուժով բերման են ենթարկում Երևանում ակցիա իրականացնող անձանց

3 / 4

Ոստիկաններն ուժով բերման են ենթարկում Երևանում ակցիա իրականացնող անձանց

4 / 4

Ոստիկաններն ուժով բերման են ենթարկում Երևանում ակցիա իրականացնող անձանց

Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Երևանում 38 քաղաքացու տեղափոխել են ոստիկանության տարբեր բաժիններ. ՀՀ ՆԳՆ