Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողներից մեկին. կադրեր

Նարե Գևորգյանն այս պահին հետազոտվում է «Նաիրի» ԲԿ–ում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է Mediahub.am–ի լրագրող Նարե Գևորգյանին, որը լուսաբանում է մայրաքաղաքում անցկացվող ակցիաները։
Կադրերում երևում է, թե ինչպես է ոստիկանական մեքենան հարվածում գծանցումով անցնող լրագրողին։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Նարե Գևորգյանն այս պահին «Նաիրի» ԲԿ–ում հետազոտվում է, ունի ոտքի վնասվածք։
MediaHub-ի գլխավոր խմբագիր Լիա Խոջոյանը միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում խիստ դատապարտել է ոստիկանների բիրտ ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների, այդ թվում` լրագրողների նկատմամբ։
«Վերստին հորդորում ենք ՆԳՆ–ին՝ տե՛ր կանգնեք ձեր սանձարձակ աշխատակիցներին ու ոստիկանի կոչումն ու համազգեստը խայտառակող սույն անձնավորությանը պատժի հրավիրեք»,– գրել է նա։
Խոջոյանն ընդգծել է, որ ոստիկանական մեքենան միտումնավոր քշել է լրագրողի վրա վերջինիս կողմից իր պարտականությունները իրականացնելու ժամանակ, ընդ որում՝ հետիոտնային անցման վրա, և ակնհայտ է, որ այս գործողության մեջ միտում կա, քանի որ փողոցն այդ պահին բավականին տեսանելի էր։
«ՆԳՆ–ին հորդորում ենք զսպել իրենց աշխատակիցների բնազդները». ՀԺՄ–ի հայտարարությունը