Արաքս գետի վրա ևս մեկ կամուրջ կառուցելու հարցով աշխատանքային խումբ կստեղծվի

Հայ–իրանական սահման
Ստեղծվելիք աշխատանքային խումբը կքննարկի և կմշակի կամրջի կառուցման կոնցեպտը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Հայաստանի և Իրանի միջև` Արաքս գետի վրա, 2-րդ կամուրջ կառուցելու հարցով աշխատանքային խումբ կստեղծվի։ Ինչպես հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, կամրջի կառուցման թեման քննարկվել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության պաշտոնյաների հետ։
Քննարկմանը մասնակցել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, փոխտնօրեն Կարեն Բադալյանը‚ հիմնադրամի այլ ներկայացուցիչներ։

«Հաշվի առնելով ՀՀ-ԻԻՀ սահմանը հատող մեքենաների թվի աճը, ինչպես նաև Ագարակ-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման և արդիականացման արդյունքում ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների կանխատեսվող աճի արագ տեմպերը՝ առաջացել է Հայաստանի և Իրանի միջև երկրորդ կամրջի կառուցման անհրաժեշտություն։ Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում քննարկել են կամրջի կառուցման ծրագիրը մշակելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու հարցը։»,– ասված է հաղորդագրությունում։

Հայկական կողմն ուղարկել է հայ մասնագետների առաջարկվող ցանկը՝ աշխատանքային խմբում ներգրավելու համար։
Ստեղծվելիք աշխատանքային խումբը կքննարկի և կմշակի կամրջի կառուցման կոնցեպտը։
Նշենք, որ Հայաստանի և Իրանի միջև գործող կամուրջը կառուցվել է 1995 թվականին։
ՀՀ-ն ու Իրանն աշխատում են Արաքսի վրայով նոր կամրջի նախագծի վրա. փոխնախարարը մանրամասնում է