ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik․ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ՀՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթն ուղարկվել է ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարը մարտի 1-ից Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցել, և այն այս պահին ուսումնասիրում են։
«Ըստ մեզ հասած լուրերի՝ վարույթի հարուցման հիմքը «Մարտի 1-ի» գործն է»,– գրում է օրաթերթը։
Լրատվամիջոցը մանրամասներ իմանալու համար դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից հայտնել են, թե կարգապահական վարույթների մասով տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:
«Մնում է սպասել, թե դատավորների անկախությունը ապահովելուն կոչված ԲԴԽ-ն ի՞նչ վարքագիծ կդրսևորի` կպատժի՞ դատավորին, թե՞ կների Քոչարյանի գործով ինչ-ինչ որոշումների համար»,– նշում է պարբերականը։
Հիշեցնենք` 46-ամյա Աննա Դանիբեկյանը դատավոր է նշանակվել 2016 թվականին։