ԱՄՆ-ը կարող է Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել. Պետդեպարտամենտ

Պատժամիջոցները, այդ թվում ՝ տնտեսական և մարդկանց ուղևորությունների սահմանափակումները կսահմանվեն, եթե Վրաստանի իշխանությունները շարունակեն հարձակումները ԵՄ-ի և այլ գործընկերների վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. ԱՄՆ-ը կարող է Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել, այդ թվում ՝ տնտեսական, եթե խորհրդարանի ընդունած օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը չփոխվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման վարչության ղեկավար Ջիմ Օ'Բրայենը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ամբողջ ֆինանսական օգնությունը պետք է վերանայվի, եթե մեր մասին հիմա խոսում են որպես հակառակորդներ, այլ ոչ թե որպես գործընկերներ... Եթե օրենքը մնա այնպես, ինչպես հիմա է, և չլինի ԵՄ չափանիշներին համապատասխան, եթե մենք տեսնենք ժողովրդավարության խաթարում և բռնություն խաղաղ ցուցարարների դեմ, բնականաբար, ԱՄՆ-ի կողմից կլինեն որոշակի սահմանափակումներ։ Առաջին հերթին այդ սահմանափակումները կանդրադառնան ֆինանսական կողմին», - հայտարարել Է Օ'Բրայենը Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Նա հավելել է, որ պատժամիջոցները, այդ թվում ՝ տնտեսական և մարդկանց ուղևորությունների սահմանափակումները, կսահմանվեն, եթե Վրաստանի իշխանությունները շարունակեն հարձակումները ԵՄ-ի և այլ գործընկերների վրա: