Մումբայի Գաթկոպար շրջանում գովազդային վահանակի ընկնելու հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, տուժել են ավելի քան 50-ը: Այս մասին հայտնում է India TV հեռուստաալիքը։
Գովազդային վահանակն ընկել է փոշու փոթորկի և անձրևի ժամանակ:
Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես է կոնստրուկցիան ընկնում մարդկանց և մոտակայքում կայանված մեքենաների վրա:
Զոհերի և տուժածների հստակ թիվը հայտնի չէ: The Hindustan Times պարբերականը հայտնում է երեք զոհի մասին։ Նախնական տվյալներով՝ ևս մոտ 100 մարդ կարող է լինել ընկած վահանակի տակ։
Դեպքի վայրում իրականացվում է փրկարարական գործողություն: