ՀՀ–ում կարմրուկով վարակվածների թիվը 1 շաբաթում ավելացել է 10-ով

Բժշկական կենտրոն
Այս տարվա ընթացքում կարմրուկով վարակվելու 399 դեպք է արձանագրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվը վերջին 1 շաբաթում ավելացել է 10-ով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ըստ կենտրոնի տվյալների` 2024 թվականի հունվարի 1-ից ի վեր կարմրուկով վարակվելու 399 դեպք է արձանագրվել։
Հոսպիտալացված է 4 մարդ։
«AstraZeneca»-ն խոստովանել է` Covid-ի դեմ իր պատվաստանյութը կարող է թրոմբոզ առաջացնել․ ԶԼՄ