Դոնեցկում պայթեցրել են պատգամավոր Դենիս Խարիտոնովի մեքենան

Պատգամավորը հայտնել է, որ կատարվում են քննչական գործողություններ։
Sputnik
Դոնեցկում պայթեցրել են Աստրախանի շրջանային դումայի պատգամավոր Դենիս Խարիտոնովի մեքենան։ Նա այդ մասին հայտնել է Telegram–ում։
«Այսօր հերթական առաջադրանքը կատարելիս ՊՄՄ-ն (պատգամավորի մարտական մեքենա) պայթեց․․․ և ամբողջությամբ այրվեց․․․․ Վաղուց ինձ սեփական մեքենայիս մեջ չէին պայթեցրել․․․»,-գրել է նա։
Խարիտոնովը հավելել է, որ դա իր անձնական մեքենան է եղել, որով նա խնդիրներ էր կատարում ռազմական հատուկ գործողության գոտում:
Խորհրդարանականը նշել է, որ իրեն հաջողվել է փրկվել, անվնաս են մնացել ծանր վնասվածքներ ստացած վարորդի (ազդականչը` Շմել) անձնական փաստաթղթերն ու իրերը։ Խարիտոնովը նշել է, որ բրիգադի հատուկ բաժինը վերահսկողության տակ է առել միջադեպը, կատարվում են քննչական գործողություններ։