Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի. ՌԴ ԱԻՆ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Բելգորոդում բազմահարկ բնակելի շենքին ուկրաինական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, տեղեկացնում է ՌԴ ԱԻՆ-ը։
Փլատակների մաքրման աշխատանքները ողբերգության վայրում ավարտված են:
Հիշեցնենք՝ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը մայիսի 12-ին հայտնել էր, որ Բելգորոդը զանգվածային գնդակոծության է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից, ինչի հետևանքով փլուզվել է 10–հարկանի շենքի ամբողջ շքամուտքը:
Գնդակոծության փաստի առթիվ ՔԿ-ն ահաբեկչության վերաբերյալ քրեական գործ է հարուցել։