Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ԱԹՍ–ներով հարձակում Կուրսկի մարզում. 1 մարդ մահացել է, 3-ը` վնասվածքներ ստացել

ԱԹՍ–ներով հարձակում Կուրսկի մարզում
Պայթուցիկ սարքերը նետվել են բնակիչների ավտոմեքենաների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերն ԱԹՍ–ներով հարձակում են իրականացրել Կուրսկի մարզում, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, 3-ը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հրապարակվել է տարածաշրջանային կառավարության Telegram-յան ալիքում:
«Ուկրաինական ահաբեկիչներն այսօր Գլուշկովսկի շրջանում դրոններով նպատակաուղղված հարձակվել են տրանսպորտային միջոցների վրա։ Նրանք պայթուցիկ սարքեր են նետել Պոպովո-Լեժաչի գյուղի բնակիչների անձնական ավտոմեքենաների վրա։ Մեկ կին տեղում մահացել է, ևս երեք մարդ` վիրավորվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տուժածներին տեղափոխում են շրջանային հիվանդանոց, իսկ ավտոմեքենաների հրդեհը մարվել է հրշեջ հաշվարկների ուժերով:
Ռուսական զորքերը Խարկովի մարզում 4 բնակավայր են ազատագրել. ՊՆ