Ադրբեջանի արտգործնախարարի հետ բանակցությունները կառուցողական էին. Միրզոյան

Արարատ Միրզոյան
ՀՀ արտգործնախարարի խոսքով` գործընթացը շարունակվում է այն հունով, որի մասին բազմիցս հայտնել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ` Ալմաթիում կայացած բանակցությունները կառուցողական էին։ ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգի հետ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Ադրբեջանական կողմի հետ մեր վերջին բանակցություններն ընթացել են կառուցողական մթնոլորտում։ Գործընթացը շարունակվում է և շարունակվում է այն սկզբունքների հունով, որի մասին մենք բազմիցս հայտնել ենք»,– նշեց Միրզոյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 10-11-ն Ալմաթիում ուղիղ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև։ Նախարարները բանակցությունների արդյունքում ողջունել են սահմանազատման հարցում գրանցված առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ տարաձայնություններ կան։
Նշենք, որ հանդիպման նախաձեռնողը Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևն էր։