Վաղվանից օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն

Մի քանի օր տեղումներ են լինելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում մայիսի 12–ից 16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 3-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նույնպես մայիսի 12-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Ամպրոպի ժամանակ քամու արագությունը կհասնի 16-20մ/վրկ–ի։
Հայտնի է` երբ և որտեղ կկայանա «Մանկական Եվրատեսիլ 2024»–ը